Զինված ուժերի զինծառայողներին, այդ թվում՝ նաև ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը, ըստ Հովհաննիսյանի, նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, իր հերթին, այսօր հաղորդագրություն տարածեց, որում ասված է․ - «Զանգվածային լրատվամիջոցներով տարածված լուրերն առ այն, թե իբր զինծառայողներին պարտադրում են ՀՀ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկել որևէ ուժի օգտին, իրականությանը չի համապատասխանում»: