Մատչելիության հղումներ

Էյֆելյան աշտարակի հին աստիճանների մի մասը աճուրդում վաճառվեց 169 հազար եվրոյով


Փարիզի Էյֆելյան աշտարակի 129 տարվա պատմություն ունեցող ոլորաձև հին աստիճանների մի մասը այսօր աճուրդում վաճառվել է 169 հազար եվրոյով:

Աստիճանները ապամոնտաժվել ու 24 մասի էին բաժանվել 1983 թվականին, երբ աշտարակի հարկերի միջև վերելակ տեղադրվեց:

Այսօրվա աճուրդում վաճառված 24 մասերից մեկը գնել է Մերձավոր Արևելքից աուկցիոներ, ում անունը չի հրապարակվում:

2016 թվականին նույն աստիճանների մեկ այլ մասը աճուրդում վաճառվել էր ավելի քան 500 հազար եվրոյով, տասն անգամ գերազանցելով մեկնարկային գինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG