Մատչելիության հղումներ

Հնդկաստանը և Ռուսաստանը համատեղ զորավարժություն են անցկացնում


Արխիվային լուսանկար INDRA 2016 ռուս-հնդկական զորավարժությունից, որն անցկացվել էր ՌԴ տարածքում
Արխիվային լուսանկար INDRA 2016 ռուս-հնդկական զորավարժությունից, որն անցկացվել էր ՌԴ տարածքում

Հնդկաստանի հյուսիսում ռուս-հնդկական համատեղ զորավարժություն է անցկացվում:

INDRA 2018 կոչվող զորավարժությունում ընդգրկված է 500 զինվորական՝ յուրաքանչյուր կողմից 250-ական զինծառայող, ինչպես նաև ռազմական տեխնիկա, տանկեր, հրետանի:

ՄԱԿ-ի նշանաբանով անցկացվող զորավարժության նպատակը հրամանատարական կազմի ուսուցումն է, խաղաղապահ գործողություններին նախապատրաստվելը, զենքի ու զինամթերքի օգտագործման հմտությունների բարձրացումը: Զորավարժություններն այսօր ավարտվելու են:

Ռուսական կողմի հրամանատար գեներալ-մայոր Օլեգ Ցեկովը լրագրողներին ասել է, թե զորավարժություններում կատարվում են իրական պայմաններին համապատասխանող գործողություններ: «Այսօրվա եզրափակիչ փուլը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ահաբեկչության դեմ համատեղ պայքարելը հնարավոր է և անհրաժեշտ», - ասել է նա:

Հնդկական կողմի հրամանատար բրիգադի գեներալ-լեյտենանտ Սուդարշան Չառկան ասել է, թե համատեղ զորավարժություններում յուրաքանչյուր կողմը ծանոթանում է մյուսի ներուժին, որպեսզի անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ի բազմազգ ուժերում կարողանան միասին գործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG