Մատչելիության հղումներ

Հունգարիան մերժել է երկու կասկածյալներին արտահանձնելու ԱՄՆ-ի պահանջը


ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը, արխիվ:
ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը, արխիվ:

Հունգարիան մերժել է զենքի ապօրինի վաճառքի մեղադրանքով երկու ռուսաստանցիներին արտահանձնելու Միացյալ Նահանգների պահանջը:

Այդ մասին այսօր հաղորդել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը:

Նրա փոխանցմամբ, Վաշինգթոնին հիասթափեցրել է Վլադիմիր Լյուբիշին-ավագին և Վլադիմիր Լյուբիշին-կրտսերին Միացյալ Նահանգներ արտահանձնելու փոխարեն Ռուսաստան ուղարկելու Բուդապեշտի որոշումը:

Նաուերթն ասել է, որ Միացյալ Նահանգներն ունի Լյուբիշինների մեղավորության հստակ ապացուցյներ:

«Այդ որոշումը չի համապատասխանոում մեր իրավապահ կառոույցների համագործակցության ոգուն և կանոններին և վնասում է Միացյալ Նահանգների, Հունգարիայի և աշխարհի այլ երկրների քաղաքացիների անվտանգությանը»,- հայտարարել է Նաուերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG