Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը «Зарубежнефть»-ի տնօրենների խորհրդի անդամի թեկնածու


Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, արխիվ, Բիշկեկ, 3 մարտի, 2017թ.

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին առաջադրել են «Зарубежнефть» ռուսական ընկերության տնօրենների խորհրդի անդամի թեկնածու:

Այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքի իրավական տեղեկատվության բաժնում:

Տնօրենների խորհրդի անդամ է առաջադրվել նաև Ռուսաստանի էներգետիկայի առաջին փոխնախարար Ալեքսեյ Տեկսլերը:

Ընդհանուր հաշվով առաջադրվել է 7 թեկնածու: Նրանց թվում են «Зарубежнефть» ընկերության գործող նախագահ Սերգեյ Կուդրյաշովը և տնօրենների խորհրդի ներկայիս նախագահ Եվգենի Մուրովը:

«Зарубежнефть»-ը ռուսական պետական նավթարդյունահանող ընկերություն է: 2004 թվականից գործում է որպես բաց բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG