Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում մտադիր են չեղարկել նախկին նախագահների անձեռնմխելիությունը


Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաև, արխիվ
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաև, արխիվ

Ղրղըզստանի խորհրդարանի օրենսդրական, պետական կառուցվածքների և իրավական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել նախկին նախագահներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագծին, ինչն ապագայում կարող է տալ նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին դատական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն:

Օրինագիծը պետք է հաստատվի խորհրդարանի լիագումար նիստում: Նախագիծն օրակարգում է հայտնվել իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ատամբաևի և նրա երբեմնի դաշնակից, ներկայիս նախագահ Սորոնբայ Ջեենբեկովի հարաբերությունների կտրուկ վատթարացման ժամանակաշրջանում:

Ընդդիմադիր կուսակցությունները և խմբավորումները պահանջում են պատասխանատվության ենթարկել Ատամբաևին և նրան մեղադրում են «իշխանությունը զավթելու և 2010-ը թվականի ապրիլյան հեղափոխության արժեքներն ուրանալու մեջ»:

Այս տարվա հոկտեմբերին Ղրղըզստանի գերագույն դատարանը վճռել է, որ նախկին նախագահներին տրված անձեռնմխելիությունը հակասում է Սահմանադրությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG