Մատչելիության հղումներ

Մյուլերը Մանաֆորթին մեղադրում է խոստումը չկատարելու մեջ


ԱՄՆ - Փոլ Մանաֆորթը ժամանում է դատարան, Վաշինգտոն, հունիս, 2018թ․
ԱՄՆ - Փոլ Մանաֆորթը ժամանում է դատարան, Վաշինգտոն, հունիս, 2018թ․

Միացյալ Նահանգների հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը մեղադրել է նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին ստելու և 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործով քննության հետ համագործակցելու իր խոստումը չկատարելու մեջ։

Երկուշաբթի օրը կայացած դատական նիստի ժամանակ արված այդ բացահայտումը կարող է պատճառ դառնալ Մյուլերի կողմից Մանաֆորթին առաջադրվող մեղադրանքների ծավալի ընդլայնման և նրա հնարավոր ազատազրկման ժամկետի երկարաձգման:

Մանաֆորթը Թրամփի ամենաբարձրաստիճան նախկին օգնականն է, ով համաձայնել է համագործակցել իրավապահների հետ՝ ավելի մեղմ պատիժ ստանալու դիմաց։ Նա ներկա է եղել մի շարք կարևոր իրադարձությունների, որոնք Մյուլերն ընդգրկել է իր լայնածավալ հետաքննությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG