Մատչելիության հղումներ

Մինչև շաբաթավերջ՝ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում նոյեմբերի 27-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-29-ի ցերեկը, 30-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 27-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին սպասվում է անձրև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG