Մատչելիության հղումներ

Երկրի համար շատ էական է կայունությունն ու կանխատեսելիությունը. Արմեն Սարգսյան


Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է նոյեմբերի 26-ից 27-ը Երևանում անցկացվող «2018. բեկումնային տարի Հարավային Կովկասի համար» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկման կազմակերպիչներին ու մի խումբ մասնակիցների:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, «Կովկասագետների գիտական ընկերության» և «Դիալոգ» մոսկովյան կազմակերպության նախաձեռնած գիտաժողովի նպատակն է տարածաշրջանային խնդիրների քննարկումը, առկա և հնարավոր մարտահրավերների ու սպառնալիքների գնահատումը։

Նախագահը կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի գիտահետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև սերտ փոխգործակցությունը, քաղաքագետ-վերլուծաբանների ու փորձագետների աշխատանքը։

Հյուրերը նախագահին են ներկայացրել միջոցառման նպատակները, նշել, որ ցանկանում են ավելի լավ հասկանալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները՝ դրանց մասին ավելի օբյեկտիվ պատկերացում կազմելու համար։

Նախագահ Սարգսյանը երկրի համար շատ էական է համարել կայունությունն ու կանխատեսելիությունը. - «Դա կարևորագույն գործոն է, և ես՝ որպես Հանրապետության նախագահ, կանեմ առավելագույնը այդ կայունությունն ապահովելու համար», - ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ ընդհանրապես քննարկումները, վերլուծությունները հնարավորություն են տալիս գեներացնել նոր գաղափարներ՝ ուրվագծել անելիքները, հասկանալ՝ ուր ենք գնում, ինչ նպատակներ ենք հետապնդում, ինչպիսին են լինելու մեր փոխհարաբերություններն աշխարհի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG