Մատչելիության հղումներ

Թրամփը կոչ է արել Կենտրոնական Ամերիկայի պետություններին կանխել անօրինական ներգաղթյալների մուտքը ԱՄՆ


Մեքսիկա - Կենտրոնական Ամերիկայից միգրանտները ԱՄՆ սահմանի մերձակայքում, նոյեմբեր, 2018թ․
Մեքսիկա - Կենտրոնական Ամերիկայից միգրանտները ԱՄՆ սահմանի մերձակայքում, նոյեմբեր, 2018թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Մեքսիկայի իշխանություններին անել հնարավորը, որպեսզի ներգաղթյալների մեծ խմբերը ցրվեն մինչև ԱՄՆ պետական սահմանին հասնելը:

«Շատ խելամիտ քայլ կլիներ, եթե Մեքսիկան ներգաղթյալների քարավանները կանգնեցներ մինչև մեր հարավային սահմաններին մոտենալը: Լավ կլիներ նաև, եթե այդ ներգաղթյալների հայրենի պետությունները թույլ չտային նման քարավանների ձևավորումն ընդհանրապես», - գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջում:

Թրամփն այս գրառումն արել է Մեքսիկայի և ԱՄՆ սահմանին կիրակի օրը տեղի ունեցած բախումներից հաշվված ժամեր անց: Դրանց ընթացքում Կենտրոնական Ամերիկայի պետությունները ներկայացնող շուրջ 500 ներգաղթյալներ Տիխուանա քաղաքի մերձակա շրջանից փորձել էին հատել ԱՄՆ սահմանը` հանդիպելով ամերիկացի սահմանապահների կոշտ հակազդեցությանը: Միջադեպի մասին տեղեկացրել էր ԱՄՆ անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG