Մատչելիության հղումներ

«ՔՊ-ն քարոզչությունը սկսել է ժամանակից շուտ, ինձ համար դա այդպես է». Արամ Սարգսյան


Ըստ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզչությունը սկսել է ժամանակից շուտ։

Սարգսյանի համոզմամբ, ՔՊ-ն դրա կարիքը չուներ:

«Էս գործընթացները, որոնք որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն արեց, որևէ օգուտ չտվեց իրենց, այլ ընդհակառակը՝ ընտրություններից հետո անընդհատ նոր իշխանությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, էս ասելու են, ու էս ասելիքը՝ մեղադրական, անընդհատ հիմնավորվելու է, անկախ նրանից՝ էդ օրենքով է, թե օրենքով չէ։ Եթե նախորդ իշխանություններն էդ քայլերն անեին, Նիկոլ Փաշինյանն ինքը մեղադրելու էր, դրանում կասկած չունեմ, որ ինքն ասելու էր՝ «դուք չարաշահում եք»։ Օրենքը կա, օրենքը չկա, եթե մարդն առաջին օրը գնում է Գեղարքունիքի մարզ, հաջորդ օրը գալիս գնում է Արագածոտնի մարզ, երրորդ օրը գալիս է քայլարշավ է անում, չորրորդ օրն էլ արդեն քարոզչություն է սկսում, էդ քարոզչություն է, քարոզչությունդ սկսել ես ժամանակից շուտ, ինձ համար դա այդպես է, ու Հայաստանում գտնվող ցանկացած մարդու համար դա այդպես է։ Ունե՞ր դրա կարիքը «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ իհարկե ոչ, ինչի՞ն էր պետք, բացարձակ պետք չէր, ու համեստություն ասածն այստեղ է», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Սարգսյանը։

«Մենք» դաշինքի անդամի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրը պետք է լիներ մաքսիմալ արդար ընտրություններ պաշտպանելը։

«Նախորդ իշխանությունն իրեն համեստ չէր պահում, իրեն մեծամիտ էր պահում։ Նախորդ իշխանությունը, եթե հաշվի առներ իմ՝ որպես ընդդիմադիրիս ասածը, որ բազմաթիվ անգամներ հենց Ձեր կայանով ասել եմ, որ պետք չէ, որ երրորդ ժամկետ գնա Սերժ Սարգսյանը, բազմաթիվ անգամներ, նույնն ասել եմ Բակո Սահակյանին, եթե լսած լինեին, բանի տեղ դրած լինեին, իրենք էսօրվա օրին չէին հասնի։ «Ելք» դաշինքով ինչքան օրենսդրական նախաձեռնություններ Ազգային ժողովում փորձել ենք անցկացնել, միևնույն է չեն լսել, ու էս ամեն ինչի արդյունքը եղել է էս։ Պետության իշխանությունը, որը ռեալ իշխանություն ունի, որը հանրային լուրջ աջակցություն ունի, իսկ Նիկոլ Փաշինյանն էդ ունի, նախկինները չունեն։ Ինքը գիտի՝ էսպես թե էնպես իրենք իրենց 70 տոկոսը վերցրել են։ Էս երթն արեց, 90-ն է վերցնելու, ինչի՞ն է պետք, ինչի՞ն է պետք, այստեղ է համեստությունը, պետք չէր իրեն, իր համար մեկ խնդիրը պետք է լիներ մաքսիմալ արդար ընտրությունները պաշտպանելը, ինքն ընդհանրապես պետք է քարոզարշավին չմասնակցեր», - ասաց Սարգսյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG