Մատչելիության հղումներ

Ադրբեջանում առանց պատճառաբանության ձերբակալվել է ընդդիմադիր գործչի եղբայրը. «Թուրան»


Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ նախօրեին Շեքիի ոստիկանությունը առանց պատճառաբանության ձերբակալել և տասնօրյա կալանքի է դատապարտել ընդդիմադիր գործիչ Ռուուֆ Աբդուռախմանլիի եղբորը՝ Ռամին Աբդուռախմանլիին:

Աղբյուրը նշում է, որ ընդդիմադիր գործչի եղբայրը քաղաքականությամբ չի զբաղվում:

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդներից Ռուուֆ Աբդուռախմանլին, ով այս տարի նույնպես ձերբակալվել էր և 30 օրով կալանավորվել, հայտարարել է, որ եղբոր ձերբակալությունը գնահատում է որպես իրեն ճնշելու փորձ:

«Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի և ընդդիմության ևս 10 ակտիվիստներ մեկ շաբաթ առաջ Բաքվում բերման էին ենթարկվել։ Նրանցից մի քանիսը դատապարտվել են 20-օրյա կալանքի, իսկ Քերիմլին, մեղավոր ճանաչվելով վարչական իրավախախտման` հավաքների կազմակերպման կարգը խախտելու մեջ, տուգանվել է 2 հազար 500 մանաթով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG