Մատչելիության հղումներ

Դոլչեն և Գաբբանան ներողություն են խնդրել բոլոր չինացիներից


Սկանդալի կենտրոնում հայտնված իտալացի աշխարհառչակ դիզայներներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան ստիպված են եղել ներողություն խնդրել աշխարհի բոլոր չինացիներից։

Նրանց ղեկավարած Dolce & Gabbana նորաձևության տանը ռասիսզմի մեջ են մեղադրել գովազդային տեսահոլովակի պատճառով, որում չինացի մոդելը չինական փայտիկներով անփութորեն փորձում է պիցցա ուտել։

Աշխարհի ամենաահայտնի մոդելավորողները տեսաուղերձ են տարածել, որում ներողություն են խնդրել թույլ տված սխալի համար և հայտարարել, որ այսուհետ կփորձեն ավելի նրբանկատ գտնվել և հարգել Չինաստանի մշակույթը: Այս խոսքերը նրանք հնչեցրել են չինարեն:

Գովազդային տեսահոլովակը կոշտ արձագանք է գտել Չինաստանում և չինացիների շրջանում, ովքեր այն գնահատել են վիրավորական:

Դժգոհության ալիքը էլ ավելի սրվեց, երբ հրապարակվեց Ստեֆֆանո Գաբբանայի նամակագրությունը մոդել Միշել Տրանովոյի հետ, որում իտալացի դիզայները գրել է, թե Չինաստանը համարում է «կեղտոտ մաֆիա» և ի տարբերություն չինացիների ինքը շան միս չի ուտում:

Այս սկանդալից հետո չինացիները զանգվածաբար սկսեցին վերադարձնել Dolce & Gabbana֊ի ապրանքները, տասնյակ չինացի աստղեր հրապարակային հայտարարեցին ապրանքանիշից հրաժարվելու մասին: Աշխարհի ամենամեծ շուկաներից համարվող Չինաստանում համատարած սկսեցին բոյկոտել իտալական առաջատար բրենդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG