Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը ակնարկել է, որ մոտ ապագայում կարող է մեկնել Աֆղանստան


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ մոտ ապագայում կարող է այցով մեկնել Աֆղանստան:

Այս մասին Սպիտակ տան ղեկավարը ակնարկել է Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զինվորականների հետ Գոհաբանության օրվա առթիվ կազմակերպված հեռուստակամրջի ընթացքում:

«Չի բացառվում, որ մենք ձեզ հետ հենց Աֆղանստանում հանդիպենք», - դիմելով զինվորականներին՝ ասել է Թրամփը:

Լրագրողների ճշտող հարցին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը ասել է․ - «Ճիշտ պահին մենք շատ հետաքրքիր քայլերի կդիմենք»:

Նա նաև նշել է, որ այժմ Վաշինգտոնը շատ լուրջ բանակցություններ է վարում Աֆղանստանի շուրջ: Թրամփը սակայն չի հստակեցրել, թե արդյոք ամերիկյան իշխանությունները բանակցում են «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG