Վերջին երկու տարիներին Ուզբեկստանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը բարելավվել է, ասել է Եվրամիությունում նախագահող Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնեյսլը։
«Մենք արձանագրում ենք ազատազրկման դատապարտվածների ազատ արձակումը, որոնք ընդգրկված էին ԵՄ ցուցակներում և որոնց ազատազրկումը խնդրահարույց էր համարվում, չնայած դեռ մեկ անձ այդ ցուցակից շարունակում է ազատազրկված մնալ: Անշուշտ, ավելի օգտակար կլիներ, եթե նման ցուցակ ունենալու անհրաժեշտություն այլևս չառաջանար, և ազատ արձակվածները լիովին ռեաբիլիտացիայի ենթարկվեին», - հայտարարել է Կնեյսլը: