Մատչելիության հղումներ

Bellingcat-ը և The Insider-ը ճշտել են Չեռնոգորիայում հեղաշրջման փորձի մեջ ենթադրաբար ներգրավված ГРУ-ի երկրորդ սպայի ինքնությունը


Չեռնոգորիա - Ոստիկանները մայրաքաղաք Պոդգորիցայի փողոցներում, դեկտեմբեր, 2016թ․
Չեռնոգորիա - Ոստիկանները մայրաքաղաք Պոդգորիցայի փողոցներում, դեկտեմբեր, 2016թ․

Bellingcat հետաքննող խումբը և ռուսական The Insider կայքը հայտարարել են, որ ճշտել են Ռուսաստանի ռազմական հետախուզության՝ ГРУ-ի երկրորդ սպայի ինքնությունը, ով ենթադրաբար ներգրավված է Չեռնոգորիայում (Մոնտենեգրո) 2016 թվականի հեղաշրջման փորձի մեջ:

Bellingcat-ի և The Insider-ի պնդմամբ՝ այդ սպան Վլադիմիր Մոիսեևն է, ով Չեռնոգորիայի դատախազներին հայտնի է Վլադիմիր Պոպով անունով:

Ավելի վաղ հրապարակվել էր առաջին կասկածյալի անունը՝ Էդուարդ Շիշմանով:

Չեռնոգորիայի իշխանությունները մեղադրել են ռուսական ГРУ-ի երկու սպաներին չհաջողված պետական հեղաշրջումը կազմակերպելու մեջ, որպեսզի խանգարեն այդ երկրին անդամակցել ՆԱՏՕ-ին:

Մոսկվան, որը դեմ էր արևմտյան ռազմական դաշինքին միանալու Չեռնոգորիայի հայտին, հերքել է այդ մեղադրանքները: Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին է միացել այս տարվա հունիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG