Մատչելիության հղումներ

ՀԿ-ները պահանջում են վերանայել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը


Հայաստանյան տասնյակ հասարակական կազմակերպություններ քննադատել են ՀԿ-ների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որը մշակել է Պետեկամուտների կոմիտեն:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված դիմում-դիրքորոշումում մանրամասնորեն վերլուծվել է առաջարկված օրենսդրական փոփոխությունների առաջարկը, արին արդեն միացել է 103 հասարակական կազմակերպություն: - «Առաջարկում ենք հետ կանչել հանրային քննարկման ներկայացված նախագծերը և հիմնական դերակատարների՝ և՛ հասարակական կազմակերպությունների և՛ հիմնադրամների մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ և բովանդակային քննարկման առարկա դարձնել առաջարկվող փոփոխությունները, քանի որ ներկայացված նախագծերը ոչ միայն սպառիչ կերպով չեն տալիս այն հարցադրումների պատասխանները, որոնք նախապես ներկայացրել էին օրենքների կարգավորումների վերաբերյալ, այլև հակառակը՝ Կազմակերպությունների գործունեության հաշվետվությունների վերաբերյալ նախագծերով առավել խիստ պահանջներ են նախատեսվել՝ հնարավորություն տալով վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին առավել շատ գործիքներ ունենալ Կազմակերպությունների գործունեության վերահսկման համար», - ասված է դիմում-դիրքորոշման մեջ:

«Այո, միանշանակ մտահոգվելու բան կա՝ մի քանի պատճառներով։ Առաջինը կապված է ոչ թե նրա հետ, որ հասարակական կազմակերպությունները չեն ցանկանում թափանցիկ աշխատել: Այն ձևաչափը հաշվետվության, որը փաստորեն պարտադրվում է հասարակական կազմակերպություններին այս նոր օրինագծով, ենթադրում է, որ բավականին լուրջ լրացուցիչ աշխատանք պետք է կատարվի՝ ի լրումն նրան, որ արդեն իսկ բոլոր հասարակական կազմակերպությունները ներկայացնում են հաշվետվություններ Պետեկամուտների կոմիտեին», - ասաց ԵՄ Արևելյան գործընկերության քաղհասարկության ֆորումի համակարգող Բորիս Նավասարդյանը։

Նավասարդյանը մեկնաբանում է՝ այս պահին գործող օրենսդրությամբ ՀԿ-ները արդեն մանրամասն հաշվետվություն են ներկայացնում հարկային մարմնին։ Վերջինս սակայն, սրանից բացի, խրթին ու լրացնելու տեսանկյունից ժամանակատար ձևաչափով ավելի մանրամասն հաշվետվություն է պահանջում, որի մեծ մասը պետք է հրապարակվի նաև այդ կազմակերպությունների կայքում․ - «Օրինակ, կազմակերպության որ անդամները կամ ղեկավար մարմինների ներկայացուցիչները ինչպիսի ֆինանսական միջոցներ են ստացել կազմակերպության գուրծունեության շրջանակներում, կամավորների ցանկը և այլն և այլն։ Ես չեմ կարծում, որ լայն հանրությանը այդ կարգի մանրակրկիտ տեղեկությունները հետաքրքիր են», - նշեց ֆորումի համակարգողը։

Նավասադրայնի կարծիքով, հեղափոխությունից հետո հակված չեն կարծել, թե կառավարությունը ցանկանում է ազդեցության լծակներ ունենալ քաղհասարակության վրա: Ավելի հավանական է համարում, որ ՊԵԿ-ը ցանկացել է հանրային, պետությունից ստացված միջոցներ ծախսող կազմակերպություններին ավելի լավ հսկել, բայց օրենքը տարածել է երկրում գործող բոլոր կազմակերպությունների վրա։

«Ինչպիսին է հիմա՞ նպատակը: Ես կարող եմ ընդհանուր նպատակ տեսնել, որ ընդհանրապես թափանցիկ դարձնել բոլոր եկամուտները, որ ստանում են Հայաստանի քաղաքացիները, որը լեգիտիմ խնդիր է։ Այսինքն, ցանկացած քաղաքակիրթ երկրում այդ հարցին շատ են ուշադրություն դարձնում: Բայց այդ ամեն ինչը պետք է երևի ավելի խորը մտածվի և ողջամտության սահմաններոմ լինի», - ընդգծեց նա։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փորձագետ Տաթևիկ Մարգարյանն ավելացնում է, թե նախագիծը մշակած Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները գործին նայել են հարկային վարչարարության տեսանկյունից՝ հաշվի չառնելով, որ խախտում են Հայաստանի ստանձնած միջազգային մի շարք պատավորություններ․ - «Նմանատիպ օրենք ուզում էին անցկացնել Ուկրաինայում և շատ կոշտ գնահատականի արժանացավ այդ նախագիծը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից: Նմանապես էլի մասնավոր անձանց իրավունքների խախտումներ էր նախատեսում այս օրենքը․ տրամադրել անուն, ազգանունները անձանց և գումարի չափը, ով ինչքան է տրամադրել և այլն»։

Մարգարյանի խոսքով՝ խնդրահարույց նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկի համաձայն ՀԿ-ները պետք է բացահայտեն իրենց բոլոր նվիրատուների տվյալները, անգամ երբ նվիրատվություն անողը իրվաբանական անձ չէ, այլ, ենթադրենք, իր անունը չհրպարակել ցանկացող բարերար է։

«Նվիրատվություն տրամադրելուց երբեմն անգամ կազմակերպությունից են անանուն մնում, այսինքն փոխանցում են գումար, թեկուզ արկղերով, նվիրատվության արկղերի միջոցով կամ փողոցային դրամահավաքի ընթացքում շատ մարդիկ պարզապես ցանկանում եմ աջակցել ՀԿ-ին, բայց երբ նրանց ասեն՝ ձեր անուն-ազգանունը տրամադրեք, միգուցե ցանկություն չունենան», - նշեց Տաթևիկ Մարգարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG