Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահի վարկանիշը շարունակում է նվազել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանցիների մեծամասնությունը՝ 61 տոկոսը կարծում է, որ երկրում առաջացած խնդիրների համար պատասխանատու է նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ են վկայում «Լևադա» սոցիոլոգիական կենտրոնի հարցման արդյունքները:

Ըստ աղբյուրի՝ այդ թիվը առավելագույնն է մինչ այժմ անցկացված բոլոր հետազոտությունների ընթացքում: Մեկ տարի առաջ Կրեմլի ղեկավարի պատասխանատվությունը պնդում էր 55 տոկոսը:

Հարցվածների ևս 22 տոկոսը համոզված է, որ նախագահը պատասխանատու է «ինչ-որ չափով», 10 տոկոսն էլ վստահ է, որ խնդիրները ծագում են «կոռումպացված պաշտոնյաների» պատճառով:

Միևնույն ժամանակ, եթե ընտրությունները տեղի ունենան առաջիկա կիրակի օրը, նախագահ Պուտինի օգտին կրկին պատրաստ է քվեարկել հարցվածների 56 տոկոսը:

Ռուսաստանի նախագահի վարկանիշը, ըստ վերջին ամիսներին անցկացված մի շարք հարցումների, շարունակում է նվազել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG