Մատչելիության հղումներ

ԿՀՎ-ն Հաշոգիի սպանությանն առնչվող ձայնագրություններ ունի․ Reuters


Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ Բին Սալման, արխիվ
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ Բին Սալման, արխիվ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) իր տրամադրության տակ հեռախոսազրույցների ձայնագրություններ ունի, որոնցում Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավար թագաժառանգ Մուհամեդ Բին Սալմանը կարգադրում է «որքան հնարավոր է արագ ստիպել լռել լրագրող Ջամալ Հաշոգիին»: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրները:

Օրերս ԿՀՎ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ սաուդցի հայտնի լրագրողի սպանությունը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, կարող էր պատվիրած լինել Մուհամեդ Բին Սալմանը:

Թուրքիայի նախագահի խոսնակը այսօր հայտարարել է, որ Ռեջեփ Էրդողանը առաջիկա օրերին Արգենտինայում՝ Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում հնարավոր է հանդիպում ունենա Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG