Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան ոչնչացնում է ապառազմականացված գոտում տեղակայված պահակակետերը


Հարավային Կորեայի բանակի զինվորները պարեկություն են իրականացնում Հյուսիսային Կորեայի հետ սահմանին, նոյեմբեր, 2018թ․
Հարավային Կորեայի բանակի զինվորները պարեկություն են իրականացնում Հյուսիսային Կորեայի հետ սահմանին, նոյեմբեր, 2018թ․

Հյուսիսային Կորեան ոչնչացնում է ապառազմականացված գոտում տեղակայված պահակակետերը, որոնք բաժանում են Հարավային և Հյուսիսային Կորեաները:

Ընդհանուր առմամբ կապամոնտաժվեն շուրջ երկու տասնյակ պահակակետեր, կպահպանվի միայն երկուական պահակակետ յուրաքանչյուր երկրի տարածքում՝ որպես պատմական կառույց:

Նախատեսվում է նաև, որ մինչև նոյեմբերի վերջը Սեուլն ու Փհենյանը ետ կքաշեն սահմանի երկայնքով տեղակայված զորքն ու ռազմական տեխնիկան:

Երկու Կորեաները ավելի վաղ պայմանավորվել են նաև վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը, այդ թվում՝ երկաթուղային, որը խզվել է Կորեական պատերազմի ավարտից հետո՝ 1953 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG