Մատչելիության հղումներ

Հայաստանը և Ռուսաստանը ավիավթարների քննության միջազգային բյուրոյի ստեղծման համաձայնագիր են ստորագրել


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ

Հայաստանն ու Ռուսաստանը ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:

Նման միջազգային կառույց ստեղծելու առաջարկով հանդես է եկել Ռուսաստանի կառավարությունը, այն ավելի վաղ ընդունվել է ԱՊՀ անդամ մի շարք այլ պետությունների կողմից ևս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG