Նոյեմբերի 22-24-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Նոյեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 22-24-ը սպասվում է անձրև, նոյեմբերի 25-26-ը՝ առանց տեղումների եղանակ: