Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների հինգից մեկն աղքատ է. հետազոտության արդյունքներ


Ռուսաստանի իշխանությունների հետ կապեր ունեցող հետազոտական ինստիտուտի այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ ռուսաստանցիների հինգից մեկն աղքատ է: ՌԴ պետական կառավարման ու տնտեսական ազգային ակադեմիայի նոյեմբերի 21-ին հրապարակված զեկույցում նշված է, որ ռուսաստանցիների 22 տոկոսը գտնվում է «աղքատության գոտում», նրանք կարող են գնել միայն գոյատևան համար անհրաժեշտ ապրանքներ: Ռուսաստանի բնակչության 36 տոկոսը դասվել է «սպառողական ռիսկային գոտում»: Այս խմբի մարդիկ ի վիճակի են որակյալ պարեն ու հագուստ գնել, բայց նրանց համար ծայրահեղ դժվար է երկարաժամկետ օգտագործման ապրանքներ ձեռք բերելը: Ֆինանսական վիճակը բարելավելու հեռանկարը նրանց համար աղոտ է: 28 տոկոսը «հարմարավետ գոտում են»՝ այս խմբի մարդիկ ավելի ապահով կյանք են վարում, նրանց գնողականությունը բարձր է: Իսկ ռուսաստանցիների 14 տոկոսը դասվել է «փոփոխությունների հնարավորության» գոտում՝ նրանցից շատերի հարստությունը կարող է աճել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG