Մատչելիության հղումներ

Անկարան, Բաքուն ու Թբիլիսին խորացնում են ռազմական համագործակցությունը


Նոյեմբերի 21-ին Բաքում կայացած եռակողմ հանդիպմանը Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը ասել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը հասել է ռազմավարական մակարդակի: Նա հայտարարել է, որ Անկարան պաշտպանում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Բաքվում անցկացված հանդիպմանը, նրանից բացի մասնակցել են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չիչիբայան: Վերջինիս ասել է. «Տարածաշրջանում սպառնալիքներն աճում են, ինչը կարող ենք կանխել միացյալ ջանքերով»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպումից հետո լրագրողներին ասել է, թե եռակողմ հանդիպմանը քննարկել են տարածաշրջանի հասարակական-քաղաքական իրավիճակը, տարածաշրջանային ռազմավարական ծրագրերի անվտանգությունը ապահովելու, տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը աջակցելու հարցեր:«Հանդիպմանը ևս մեկ անգամ հայտարարվել է սահմանների անձեռնմխելիության և երկրների ինքիշխանության մասին»,- ընդգծել է Հասանովը:

Նրանք հաստատել են 2019-ի գործողությունների պլանը ու հանդիպման արդյունքներն ամփոփող արձանագրություն ստորագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG