Մատչելիության հղումներ

Դադարեցվել է «Զդրավլե» ընկերության «Սպազմալգոն» դեղահատերի շրջանառությունը ՀՀ-ում


Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+ 5մգ+ 0,1մգ, բլիստերում 50/5x10/)» 1801800 սերիայի (պիտանիության ժամկետ` 12.2019թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Առողջապահության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, հայտնաբերված դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում: Նշված դեղը ներկրող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG