Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա 6-րդ հանդիպմանը


Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա 6-րդ հանդիպմանը, տեղեկացնում է ՀՀ անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջը:

Հանդիպման օրակարգում են եղել ահաբեկչության դեմ պայքարի, դրա ֆինանսավորման և կենսաբանական անվտանգությանը վերաբերող հարցեր։

Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ելույթով՝ ներկաներին ներկայացնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակը, կարևորել է գոյություն ունեցող, ինչպես նաև նոր ձևավորվող ձևաչափերի և նախաձեռնությունների շրջանակներում միջազգային ահաբեկչության, դրա ֆինանսավորման, ծայրահեղականության, փողերի լվացման և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համատեղ ջանքերի իրականացումը ու ներկայացրել դրանց ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները։ Իր ելույթում ԱԽ քարտուղարը մատնանշել է Հայաստանում գործող ռեֆերենս լաբորատորիաների կարևորությունը՝ ինչպես երկրի ներսում այնպես էլ դրանից դուրս հատուկ վտանգավոր համաճարակների վաղաժամ կանխարգելման ու դրանց հաղթահարման հետ կապված միջոցառումների կազմակերպման համատեքստում։ Միաժամանակ, քարտուղարը տեղեկացրեց, որ վերոնշյալ լաբորատորիաներն, ունենալով երկրորդ կարգի անվտանգության մակարդակ, ամբողջովին գտնվում են ՀՀ համապատասխան պետական մարմինների վերահսկողության ներքո։

«Ելույթի ավարտին Ա․ Գրիգորյանը մատնանշեց, որ Հայաստանը մշտապես ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել պատրաստակամություն՝ համագործակցելու շահագրգիռ կողմերի հետ կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում և գործում է միջազգային իրավունքի շրջանակներում, առավելապես թափանցիկ և կանխատեսելի», - ասված է ԱԽ ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG