Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը ներում շնորհեց Գոհաբանության տոնի հնդկահավին


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հետևելով հաստատված ավանդույթին՝ ներում շնորհեց Գոհաբանության տոնին սպիտակ տան համար նախատեսված հնդկահավին: Սպիտակ տուն է բերվում երկու հնդկահավ, բայց հաղթող է ճանաչվում մեկը:

Հնդկահավի ներման արարողությանը Թրամփն ասել է, որ սպիտակ տան կայքում քվեարկությունը կատարվել է բաց և արդարացի; «Դա արդար ընտրություն էր»,- ասել է Թրամփը՝ ներում շնորհելով հնդկահավին:

Նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը նշվող Գոհաբանության տոնին ամերիկյան ընտանիքներում հնդկահավը ավանդական ուտեստն է: ԱՄՆ-ի նախագահների կողմից ներում շնորհելը հին պատմություն ունի: Ըստ ավանդույթի՝ մոտավորապես 150 տարի առաջ Աբրահամ Լինքոլն է առաջինը հրաժարվել ուտել հնդկահավին, քանի որ նրա երեխաները ընկերացել էին թռչունի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG