Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը ՄԻԵԴ նախագահին ներկայացրել է Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացու գործը


Նոյեմբերի 20-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիին:

ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՄԻԵԴ հետ Հայաստանի համագործակցության խորացման և արդյունավետության առավել բարձրացման վերաբերյալ:

ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները: Նա նաև անդրադարձ կատարեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշմանը և մոտեցումներին։

«Ներկայացնելով անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի դեմ Ադրբեջանում դատական գործընթացը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ դատապարտելի է միջազգային հումանիտար իրավունքի խախտմամբ առողջական ակնհայտ խնդիրներ ունեցող անձի ներգրավումը դատական գործընթացում, որը ֆարսի վերածելով՝ փորձ է արվում հավասարության նշան դնել անմեղ մարդու և իրական մարդասպանների միջև», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG