Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր ու վիրավորներ` Քաբուլում իրականացված հարձակման հետևանքով


Առնվազն 55 մարդ է զոհվել, ավելի քան 80-ը վիրավորվել են Քաբուլի հյուրանոցներից մեկում ինքնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով: Տվյալները հաղորդում է Աֆղանստանի առողջապահության նախարարությունը:

Հյուրանոցի հանդիսությունների սրահում կրոնական գործիչները նշում էին մարգարե Մուհամեդի ծննդյան տոնը: Հավաքի կազմակերպիչ Սայիդ Սալանուդինն ասել է, որ նախկինում երբեք չեն լսել մարգարեի ծննդյան տոնին հարձակումներ կատարելու մասին: «Դա անմարդկային գործողություն է, հարձակման հետևում կանգնածները Ալլահի թշնամիներն են, Ղուրանի, մարգարեի, ժողովրդի թշնամիներն են»,- ասել է նա:

Ներքին գործերի նախարարության խոսնակն ասել է, թե անմիջապես հետաքննություն է սկսվել, մասնագիտական խումբը հյուրանոցի ներսում շարունակում է աշխատանքը:

Հարձակումը կատարվել է երեկ երեկոյան: Թալիբան շարժումը հերքել է իրենց մասնակցության վերաբերյալ կասկածները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG