Մատչելիության հղումներ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տուգանվեց 30 մլն դրամով


ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոյեմբերի 21-ի նիստում կայացված որոշմամբ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԷ) ընկերությունը ենթարկվեց ֆինանսական պատասխանատվության: Մենաշնորհային դիրքի չարաշահման համար ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք` 30 մլն դրամի չափով:

ՏՄՊՊՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանհամաձայն, «ՀԿ երկաթուղին» փաստացի խոչընդոտել է «ԱՄ գրուպ» ընկերության գործունեությանը՝ պատճառելով լուրջ ֆինանսական վնասներ:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «ԱՄ գրուպ» ընկերությունը: Ըստ բողոքի, «ԱՄ գրուպ» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղուց» ձեռք է բերել 40 երկաթուղային վագոն` դրանք հետագայում վերանորոգելու և Վրաստանում վերավաճառելու նպատակով: Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ երկաթուղին խոչընդոտում է տնտեսվարողի գործունեությանը, մասնավորապես հրաժարվում է իրականացնել թե դրանց վերանորոգումը և թե փոխադրումը` վագոնները փաստացի պահելով իր տիրապետության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG