Մատչելիության հղումներ

«Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլին աջակցում է Սալոմե Զուրաբիշվիլիին


Georgia -- Bidzina Ivanishvili, Bolboard, Batumi.15Nov2018
Georgia -- Bidzina Ivanishvili, Bolboard, Batumi.15Nov2018

Ընտրությունների առաջին փուլից հետո Թբիլիսիի փողոցներում պաստառներ հայտնվեցին Բիձինա Իվանիշվիլիի լուսանկարով, իսկ պաստառների գրությամբ կոչ է արվում ձայն տալ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Վրաստանի նախագահական երկրորդ փուլից առաջ վիճահարույց պաստառներ են հայտնվել քարոզելու իշխանական թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին, մյուս կողմից սևացնելու ընդդիմությանը ու նրանց թեկնածու Գրիգոլ Վաշաձեին:

Ընտրությունների առաջին փուլից հետո, երբ Սալոմե Զուրաբիշվիլին չկարողացավ հաղթանակի հասնել, Թբիլիսիի փողոցներում պաստառներ հայտնվեցին Բիձինա Իվանիշվիլիի լուսանկարով, ցույց տալու համար, որ իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլին աջակցում է Սալոմե Զուրաբիշվիլիին։ Պաստառների վրա Բիձինա Իվանիշվիլիի նկարն է, իսկ գրությամբ կոչ է արվում ձայն տալ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Քվեարկությունից մեկ շաբաթ առաջ հայտնվեցին նաև ընդդիմադիր ուժերին սևացնող ռասիստական բնույթի պաստառներ: Իշխող ուժը խոստովանեց, որ օգնել է այդ պաստառների տեղադրմանը: Այդ մեծ պաստառների վրա պատկերված են ընդդիմության նախկին ու ներկա ութ գործիչների լուսանկարներ ու կոչ՝ «Ոչ Ազգայիններին», նկատի ունենալով Միացյալ ազգային շարժումը: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «Ռուսաթվի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե պաստառները մասնավոր ընկերությանն են, իսկ իրենք օգնել են տեխնիկական հարցերով։

«Իսկ դուք գիտե՞ք ովքեր են այդ մարդիկ։ Պաստառները տեղադրել են մարդիկ, որոնք հետապնդումների են ենթարկվել ձեր իշխանության ժամանակ, դուք խլել եք նրանց բիզնեսը, ունեցվածքը, խորտակել նրանց կյանքը և պետք չէ զարմանալ այդ մարդկանց այսօրվա արարքների վրա: Դուք ոչ մի բանով չեք տարբերվում Ազգային շարժումից։ Սա կուսակցական հեռուստաընկերություն է, ժողովրդավար երկրներում նորմալ է այլակարծությունը, բայց աննորմալ է պրոպագանդել սուտը, ինչը դուք տարիներով անում եք», - «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը մեղադրել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» անդամ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG