Մատչելիության հղումներ

«Քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է ճշգրտորեն արտահայտեն քաղաքացիների կամքը»․ Փաշինյանը Արագածոտնի մարզում է


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան այսօր Արագածոտնի մարզում է:

Փաշինյանը քիչ առաջ հանդիպում է ունեցել մարզպետարանում: Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարը կրկին ընդգծել է, որ կառավարությունը խնդիր է դրել, որպեսզի դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունները լինեն «լավագույնը մեր պատմության մեջ»:

«Ինչ նկատի ունենք լավագույն ընտրություններ ասելով․ նկատի ունենք, որ քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է ճշգրտորեն արտահայտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը», - մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը կարևորել է ընտրակաշառքի բացառումը, մարդկանց վրա ճնշում գործադրելը և հավելել՝ Հայաստանում կա «ասողների ինստիտուտ», երբ հիմնարկների ղեկավարները իրենց ընկերություններում աշխատող մարդկանց, համայնքի ղեկավարները իրենց գյուղերում ապրող մարդկանց հրավիրում են և փորձում են ինչ-ինչ լծակներով ուղղորդել կոնկրետ քվեարկության: - «Այս երևույթը նույնպես պետք է արմատախիլ արվի», - հավելել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG