Մատչելիության հղումներ

Բուժհաստատություններում բացահայտված կոռուպցիոն դեպքերով պետությանն ավելի քան 500մլն դրամի վնաս է հասցվել


2018թ. հունվարից մինչև նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության բժշկական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ քննչական մարմինների վարույթում նախապատրաստվել է 51 նյութ, որոնցից 41-ով հարուցվել են քրեական գործեր, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Դատախազության հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 1-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 20 անձի:

Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 551.464.501 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում՝ վերականգնվել է 15.113.644 ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում վնասի լիարժեք վերականգնումն ապահովելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG