Մատչելիության հղումներ

Մակեդոնիան նախկին վարչապետ Գրուևսկիի արտահանձնման համար դիմել է Հունգարիային


Մակեդոնիայի կառավարությունը հայտարարել է, որ նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկիի արտահանձնման համար դիմել է Հունգարիային։ Սա տեղի է ունենում այն հայտարարությունների ֆոնին, որ Հունգարիայի իշխանությունները արդեն իսկ ապաստան են տրամադրել նրան:

Մակեդոնիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ դիմումը ուղարկել են նոյեմբերի 20-ին այն բանից հետո, երբ Հունգարական իշխանամետ Magyar Idok թերթը գրել է, որ Գրուևսկին ապաստան է ստացել, քանի որ իշխանությունները եզրակացրել են, որ հայրենիք վերադառնալու դեպքում նա կարող է քաղաքական հետապնդման ենթարկվել:

Գրուևսկին, ով այս ամսվա սկզբին Հունգարիա էր փախել ազատազրկումից խուսափելու համար, «Ֆեյսբուքում» գրել է, որ Հունգարիան «դրական է արձագանքել» քաղաքական ապաստան ստանալու իր խնդրանքին` նշելով, թե «Մակեդոնիայի նոր կառավարությունը Սոցիալ-դեմոկրատների ղեկավարությամբ հետապնդում է կազմակերպել քաղաքական դրդապատճառներով»:

Նա նաև ասել է, որ եթե հայտնվի Մակեդոնիայի բանտում, նրա կյանքը վտանգված կլինի, քանի որ լսել է իրեն սպանելու դավադրության մասին։

Նիկոլա Գրուևսկին հեռակա կարգով մեղադրվում է կոռուպցիայի մեջ և դատապարտվել երկու տարվա ազատազրկման:

Հունգարիայի պաշտոնյաները չեն հաստատել, որ ապաստան են տրամադրել 48-ամյա քաղաքական գործչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG