Մատչելիության հղումներ

Փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը անպատասխան չի մնա․ Պուտին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

1987 թվականին ստորագրված փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը «չի կարող անպատասխան մնալ»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ պաշտպանության նախարարության պաշտոնյաների և բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անցած ամիս հայտարարել է պայմանագրից դուրս գալու իր մտադրության մասին՝ պնդելով, որ Ռուսաստանը խախտում է դրա դրույթները։

Ռուսաստանը բազմիցս հերքել է մեղադրանքները և պնդել, որ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի որոշ տարրեր են խախտում պայմանագիրը: Միացյալ Նահանգները, իր հերթին, հերքում է այդ մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG