Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանով նախատեսված քննարկումներին մասնակցելու նպատակով երեկ Երևան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր զինվորական կլինիկական բժշկական կենտրոնի աշխատանքային խումբը: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: