Մատչելիության հղումներ

Վիճակահանությամբ որոշվեցին ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հաստատեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ցանկը։ Նաև վիճակահանությամբ որոշվեց, թե որ ուժը ինչ համարի ներքո է ներկայանալու ընտրություններին: Ըստ այդմ՝ քվեաթերթիկներում կուսակցությունները կունենան հետևյալ համարները․

«Հայաստանի հանրապետական» կուսակցություն - 1
«Քաղաքացու որոշում» կուսակցություն - 2
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 3
«Իմ քայլը» դաշինք - 4
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 5
«Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 6
«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 7
«Մենք» դաշինք - 8
«Օրինաց երկիր» կուսակցություն - 9
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն - 10
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 11

Նոյեմբերի 17-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում էր կայացրել 2 օր հատկացնել այն կուսակցություններին, որոնք արտահերթ խորհրդարանական ընտրությունների գրանցման փաստաթղթերի անճշտությունները վերացնելու կարիք ունեին։ Այսօր կուսակցություններն արդեն վերացրել էին անճշտությունները և բոլորի ցուցակներն էլ հաստատվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG