Իրանում ձերբակալվել են հարավարևմտյան Շուշ քաղաքի շաքարի գործարանի չորս աշխատակիցներ, որոնք պահանջում էին վճարել չվճարված աշխատավարձը: Այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը:
Գործարանի աշխատողները արդեն մի քանի օր է բողոքում են: Տեղի բնակիչները միացել են ցուցարարներին:
Շուշի շաքարի գործարանում մոտ 4 հազար մարդ է աշխատում: