Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմադիր «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Ալի Քերիմլին և Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին:
Ընդհանուր առմամբ ոստիկանները նոյեմբերի 17-ին ավելի քան հինգ տասնյակ մարդու բերման են ենթարկել, որոնց մեծ մասին ազատ են արձակել: Քերիմլին և մոտավորապես մեկ տասնյակ ակտիվիստներ մնում են կալանքի տակ: Քերիմլիի փաստաբանը մինչև հիմա չի կարողացել հանդիպել նրան:
Նոյեմբերի 17-ին Ադրբեջանի «Ազգային վերածննդի» օրվա առիթով ընդդիմադիրները երթ էին անցկացրել: Իշխանությունները պնդում են, որ ակցիան քաղաքական նպատակներ է հետապնդել, մեղադրելով նրանց հասարակական կարգը խախտելու մեջ:
Իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանում հետապնդումների են ենթարկվում ընդդիմադիր գործիչները, քաղաքացիական ակտիվիստներն ու մամուլը: