Մատչելիության հղումներ

Հրդեհ Գյումրիում. տուժողին տեղափոխել են հիվանդանոց


Նոյեմբերի 18-ին հրդեհ է բռնկվել Գյումրիում՝ Մարմաշենի խճուղու թիվ 2 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակա օժանդակ կառույցում, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:04-ին, մարվել՝ 03:19-ին:

Ամբողջությամբ այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ) և էլեկտրական վահանակը՝ մալուխներով:

Ժամը 08:05-ին Գյումրու ԲԿ-ի հերթապահ բժշկից տեղեկություն է ստացվել, որ ժամը 04:30-ի սահմաններում վերը նշված հասցեից տարբեր աստիճանի այրվածքներով իրենց է դիմել Հ. Ս.-ն (ծնված 1974 թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG