Մատչելիության հղումներ

Խոշոր ավտովթար Ռուսաստանի և Ղազախստանի սահմանի մոտ, կան զոհեր


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Առնվազն 5 մարդ է զոհվել, 2-ը վիրավորվել՝ Ռուսաստանի և Ղազախստանի սահմանի մոտ այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Ղազախստանից Ռուսաստան մեկնող միկրոավտոբուսի վարորդը, անտեսելով նախազգուշական ազդանշանը, մեքենան դուրս է բերել երկաթուղի ու բախվել բեռնատար գնացքին: Միկրոավտոբուսում գտնվող 7 մարդկանցից 5-ը զոհվել են, իսկ վարորդն ու մեկ ուղևոր ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի Սարատովի մարզում` Ղազախստանի սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG