Մատչելիության հղումներ

ՊՆ բեռնատարի վթարի կապակցությամբ մի շարք սպաներ աշխատանքից ազատվել կամ նախազգուշացում, խիստ նկատողություն են ստացել


ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով մի շարք սպաներ աշխատանքից ազատվել, նախազգուշացում, խիստ նկատողություն կամ նկատողություն են ստացել նոյեմբերի 7-ի պատահարի կապակցությամբ, երբ Գորիսից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհին ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով չորս զինծառայող զոհվեց, ևս 17-ը մարմնական վնասվածքներ ստացան:

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում այսօր հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, զինվորական ծառայությունից ազատվել են 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ. Մ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ, մայոր Մ. Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, կապիտան Շ.Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար, մայոր Ս.Բ.-ն:

Պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին նախազգուշացում են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լետենանտ Ս.Թ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ, մայոր Գ.Չ.-ն:

Խիստ նկատողություն են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա.Շ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Պ.Ա.-ն, նկատողություն՝ ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե.Գ.-ն:

«Հիշեցում. Այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական հնարավոր պատասխանատվությունից», - ընդգծում է Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG