Ամերիկյան Ocean Infinity ընկերությունը Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել է ուղիղ մեկ տարի առաջ անհետացած արգենտինական «Սան-Խուան» ռազմական սուզանավը: Այդ մասին թվիթերյան գրառմամբ հայտնում են Արգենտինայի ռազմածովային ուժերը:
Նշվում է, որ սուզանավը գտնվել է 800 մետր խորության տակ, այլ մանրամասներ չեն հաղորդվում:
2017-ի նոյեմբերին օվկիանոս դուրս գալուց հետո սուզանավի հետ կապն ընդհատվել էր: Փրկարարական-որոնողական աշխատանքներին միացել էին ավելի քան 10 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, բայց՝ անարդյունք: Դեկտեմբերին Արգենտինայի իշխանությունները զոհված ճանաչեցին սուզանավի անձնակազմի բոլոր 44 անդամներին:
Սուզանավի կործանման պատճառները դեռևս հայտնի չեն: