Մատչելիության հղումներ

Ստամբուլում տեղի է ունեցել Խաշոգջիի խորհրդանշական «հուղարկավորությունը»


Ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին, արխիվ, 8 մայիսի, 2012թ.
Ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին, արխիվ, 8 մայիսի, 2012թ.

Ստամբուլում այսօր մահմեդակաան ծիսակարգով տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում հոկտեմբերի 2-ին սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի խորհրդանշական հուղարկավորությունը:

Խաշոգջին սպանվել է, երբ փաստաթղթեր ստանալու նպատակով այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան:

Սաուդյան Արաբիան շաբաթներ շարունակ պնդել է, որ տեղեկություններ չունի Խաշոգջիի մասին, սակայն հետագայում խոստովանել է, որ լրագրողին սպանել են հյուպատոսարանում:

Խաշոգջիի աջակիցները պնդում են, որ սպանությունը պատվիրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանք Մոհամադ բին Սալմանը: Խաշոգջին իր հոդվածներում և հեռուստատեսային ելույթներում բազմիցս քննադատել է թագաժառանգին:

Թագավոր Սալմանը և թագաժառանքը հերքում են սպանության հետ առնչությունը և պնդում են, որ հանցագործությունը կատարել են սեփական նախաձեռնությամբ գործող մի խումբ մարդիկ, ովքեր նախկինում կապեր են ունեցել իշխանության հետ:

Ենթադրվում է, որ Խաշոգջիին սպանելու համար Ստամբուլ ժամանած սաուդցիները նրա դին մասնատել և ոչնչացրել են:

Սաուդյան Արաբիայում այս գործով ձերբակալվել է մոտ 2 տասնյակ կասկածյալ, նրանցից հինգը կարող է մահվան դատապարտվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG