Մատչելիության հղումներ

Տաջիկստանում դատապարտվել են «Իսլամական պետության» 10 երիտասարդ աջակիցներ


Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի դատարանը, արխիվ
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի դատարանը, արխիվ

Տաջիկստանում անգլերեն լեզվի ուսուցիչ Ջահոնգիր Քոսիմովը, նրա չորս ուսանողներ և հինգ այլ երիտասարդ տղամարդիկ մեղավոր են ճանաչվել ահաբեկչությունը սատարելու և կրոնական ծայրահեղականություն քարոզելու մեջ և դատապարտվել են երկարատև ազատազրկման:

Մայրաքաղաք Դուշանբեի դատարանը Քոսիմովին դատապարտել է 19 տարվա ազատազրկման: Ըստ դատարանի, 22-ամյա Քոսիմովը և մնացած 9 ամբաստանյալները փորձել են միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժմանը և այդ գաղափարն են քարոզել երիտասարդների շրջանում:

Ջահոնգիր Քոսիմովի զինակիցները դատապարտվել են տարբեր պատժաչափերի՝ վեց ամսից մինչև 19 տարի:

Քոսիմովն ընդունել է «Իսլամական պետության» գաղափարները քարոզելու մեղադրանքը:

Մեղադրյալներից չորսը ձերբակալվել են տաջիկ-աֆղանական սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ:

Նրանց ազգականները հետագայում հայտնել են, որ երիտասարդները մտադիր էին միանալ «Իսլամական պետությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG