Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը 20 միլիոն եվրոյով կրճատում է ֆինանսական աջակցությունը Մոլդովային


Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հան, արխիվ
Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հան, արխիվ

Եվրահանձնաժողովը երեկ հայտարարել է, որ 20 միլիոն եվրոյով կրճատում է ֆինանսական աջակցությունը Մոլդովային՝ այդ երկրում օրենքի գերակայության և ժողովրդավարության հետընթացի պատճառով։

2017 և 2018 թվականների համար Մոլդովային Եվրամիության հատկացրած ֆինանսական օգնությունը նախապես կազմել է 140 միլիոն եվրո:

Բացի այդ, Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ այդ երկրի համար 100 միլիոն եվրո մակրոֆինանսական օժանդակության ծրագիրը հուլիսին ժամանակավորապես սառեցվելուց հետո այժմ կասեցվել է՝ մինչև հետագա որոշումը:

Որոշումները կայացվել են Եվրախորհրդարանի կողմից Մոլդովայի նկատմամբ խիստ քննադատություն պարունակող բանաձևի ընդունումից մեկ օր անց, որտեղ ասվում է, որ այն դարձել է «օլիգարխիկ շահերի կողմից գերված պետություն», ինչը իր ազդեցությունն է թողնում հասարակության մեծ մասի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG