Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Սաուդյան Արաբիայի հետ նավթի արդյունահանումը կրճատելու հարցում


Նավթահանք Ռուսաստանում, արխիվ
Նավթահանք Ռուսաստանում, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել Սաուդյան Արաբիայի հետ՝ նավթի արդյունահանումը կրճատելու հարցում, որպեսզի կանգնեցվի նավթի գների կտրուկ անկումը, թեև նշել է, որ դժգոհ չէ նաև ցածր գներից։

«Պրեմիում» տեսակի նավթի գինը վերջին մեկուկես ամսում մեկ բարելի դիմաց 86 դոլարից հասել է 66-ի՝ մասնավորապես Միացյալ Նահանգների այն հայտարարության հետևանքով, որ Իրանի նավթային սեկտորի դեմ պատժամիջոցների հարցում ժամանակավորապես բացառություններ կարվեն Թեհրանի մի շարք խոշոր հաճախորդների՝ այդ թվում Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG