Մատչելիության հղումներ

Բրիտանացի երկու նախարար և երեք փոխնախարար հրաժարական են ներկայացրել


Միացյալ Թագավորություն - Վարչապետ Թերեզա Մեյը ելույթ է ունենում խորհրդարանում, Լոնդոն, 15-ը նոյեմբերի, 2018թ․
Միացյալ Թագավորություն - Վարչապետ Թերեզա Մեյը ելույթ է ունենում խորհրդարանում, Լոնդոն, 15-ը նոյեմբերի, 2018թ․

Բրիտանիայում երկու նախարար և երեք փոխնախարար հրաժարական են ներկայացրել՝ չհամաձայնելով «Բրեքզիթ»-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Պաշտոնից հեռացածներից մեկն էլ «Բրեքզիթ»-ի հարցով նախարար Դոմինիկ Ռաաբն է, ով քննադատել է գործարքն ու պնդել, թե հավանություն տալով դրան՝ դեմ կգնա սեփական խղճին:

Այժմ վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանին է ներկայացնում Եվրամիությունից դուրս գալու 585-էջանոց նախագիծը, գործարքը կոշտ քննադատության է արժանանում նաև օրենսդիր մարմնում: BBC-ն չի բացառում, որ ընդդիմադիրները կարող են միավորվել պահպանողականների հետ և անվստահություն հայտնել գործող վարչապետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG