Մատչելիության հղումներ

Եվրադատարանը վճռեց՝ Նավալնուն Ռուսաստանում քաղաքական դրդապատճառներով են ազատազրկել


Ֆրանսիա - Ալեքսեյ Նավալնին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, 15-ը նոյեմբերի, 2018թ․
Ֆրանսիա - Ալեքսեյ Նավալնին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, 15-ը նոյեմբերի, 2018թ․

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը վճռեց՝ Ռուսաստանի իշխանությունները քաղաքական դրդապատճառներով են ազատազրկել Կրեմլի կոշտ քննադատ Ալեքսեյ Նավալնուն:

Եվրոպական դատարանի՝ այսօր հրապարակած վերջնական վճռում նշվում է, որ 2012-2014 թվականներին Նավալնուն 7 անգամ ձերբակալելով՝ Վլադիմիր Պուտինի վարչակազմը ոտնահարել է նրա իրավունքներն ու քաղաքական նպատակներ հետապնդել:

Ավելի վաղ՝ անցած տարի, Եվրոպական դատարանը պարտավորեցրել էր Ռուսաստանի իշխանություններին 63 հազար եվրոյի փոխհատուցում վճարել ընդդիմադիր գործչին՝ ազատությունից ու արդար դատաքննության իրավունքից զրկելու համար: Ռուսաստանի կառավարությունը բողոքարկել էր այս որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG