Մատչելիության հղումներ

Չեչնիայի նախագահը վերադարձել է Ինստագրամ, բայց՝ կարճ ժամանակով


Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրով, արխիվ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրով, արխիվ

Երեկ երեկոյան Ինստագրամ սոցիալական ցանցը մի քանի ժամով վերականգնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի էջը, որն արգելափակվել էր անցած տարեվերջից՝ Կադիրովի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների պատճառով:

Երկարատև լռությունից հետո Ինստագրամ վերադարձած Կադիրովը իր առաջին գրառումը նվիրել է «սիրելի ընկերոջը՝ ատրճանակին»: «Ինչքան շատ բան ունեմ քեզ ասելու, իմ ընկեր, որքան դժվարին տարիներ ենք ապրել միասին, և արճիճի քանի դիպուկ խոսք ես դու ասել թշնամիներին ու ստահակներին՝ պաշտպանելով իմ պատիվը, արժանապատվությունն ու կյանքը», - գրել է Չեչնիայի նախագահը:

Գրառումից ժամեր անց էջը կրկին արգելափակվել է: Ինստագրամի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ արգելանքը հանելու որոշումը սխալմունք է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG